Ինչու հենց Հելգա Հոմ
Մեր օրերում կարելի է հանդիպել տարբեր ոճի կահույքի շատ լայն տեսականու՝ մինիմալիզմ, հայ-թեք, լոֆթ, կոնստրուկտիվիզմ, ավանգարդ, փոփ-արտ, էկո-ոճ և այլն։
Կահույքի ընտրության հարցում առաջին կարևոր պայմանը դա ոճի ընտրությունն է։ Ոճ, որը Ձեզ անհրաժեշտ է հենց այդ պահին։ Այո, հենց այդ պահին, քանի որ մենք ինքներս փոխվում ենք, ու փոխվում են կյանքի հանդեպ մեր պատկերացումները, դրա հետ մեկտեղ՝ մեր ցանկությունները և հարմարավետության մեր զգացումները։ Ասում են, իտալացիները նոր տարի մուտք են գործում լրիվ նորովի՝ բառիս բուն իմաստով։ Տեղի բնակիչները տան պատուհանից դուրս են նետում բոլոր հին իրերը՝ հագուստ, կահույք, սպասք և այլն, և հավատում են, որ նոր տարում երջանիկ կլինի նա, ով կազատվի ամենաշատ հին իրերից։ Բայց մենք իտալացի չենք և մեզ համար կարևոր է, որ կահույքը երկար ծառայի ու խնդիրներ չառաջացնի։
Քանի դեռ երիտասարդ ենք, ձգտում ենք ավելի շատ մինիմալիզմի, որպեսզի ոչինչ չշեղի մեզ կյանքի կարևոր հարցերից։ Տարիքի հետ ավելի շատ ձգտում ենք հանգստության և հարմարավետության։ Սիրում ենք ճանապարհորդել, ինչպես երիտասարդ ժամանակ, բայց միշտ ձգտում ենք վերադառնալ հարազատ տուն, որտեղ այնքան ջերմ է ու հարմարավետ, այն ինչ ինքներս ենք ստեղծել երկար տարիներ։
Դուք ինքներդ եք ստեղծում ձեր տան հարմարավետությունը, և հենց դուք եք ընտրում այս կամ այն ոճը։ Մենք կօգնենք ձեզ կահավորել ձեր տունը ձեզ հարմար կահույքով։
Կահույքի ընտրության երկրորդ կարևոր պայմանը որակն է։ Եվրոպական չափանիշներով պատրաստված մեր կահույքը համապատասպանում է միջազգային ստանդարտներին և անվտանգության բոլոր նորմերին։ Հենց բարձր որակն է, որ թույլ կտա օգտագործել մեր կահույքը շատ երկար տարիներ՝ առանց նորոգման հետ կապված խնդիրներ առաջացնելու։ Մեր արտադրանքը ստեղծվել է մարկետոլոգների կողմից, մշակվել ինժեներների կողմից և փորձարկվել միլիոնավոր ընտանիքների կողմից ամբողջ աշխարհում։ Մենք վստահում ենք մեր կողմից առաջարկվող կահույքի որակին։ Համոզված ենք, կվստահեք նաև դուք՝ կահույքը ձեռք բերելուց անմիջապես հետո։
Երրորդ գործոնը գինն է։ Մենք Ձեզ առաջարկում ենք եվրոպական որակի կահույք տեղականի գնով։ Դրանում հեշտ է համոզվել, ուղղակի այցելեք մեր պաշտոնական կայք։
Սիրով կօգնենք Ձեր սրտի կահույքի ընտրության հարցում:
Մաղթում ենք հաջողություն ընտրության հարցում, և, որ ամենակարևորն է, թող Ձեր ընտրությունն ի սրտե լինի և երկար տարիներ ձեզ բավականություն և ուրախություն պատճառի։
Շնորհակալ ենք մեր կայք այցելելու համար։
Հելգա Հոմ թիմ