ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ
Ապրանքի ստացում Պատվիրատուի կողմից
Պատվիրատուն կարող է ապրանքն անձամբ ստանալ HelgaHome-ի պահեստից՝ հետևյալ հասցեով - ք․ Վաղարշապատ, Ու․ Ավետիսյանի փողոց 46Ա (Яндекс 40.164010, 44.310610)։
Ապրանքը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․
- Էլեկտրոնային տարբերակով տրամադրված բեռնագրի/պատվերի հաստատման օրինակը, ինչպես նաև,
- Ստացողը պետք է ներկայացնի իր անձնագիրը կամ նույնականացման քարտը։
Առաքում
Ներկա պահին պատվերների առաքումն իրականացվում է Երևան և Վաղարշապատ քաղաքներում, ինչպես նաև մոտակա շրջաններում։ Մոտ ժամանակներս կմեկնարկի առաքում նաև մյուս շրջաններ։ Քաղաքի սահմաններում առաքման արժեքը հետևյալն է․
- 3000 դրամ՝ մինչև 100,000 դրամ գնումների դեպքում,
- 8000 դրամ՝ 100,000 դրամ և ավել գնումների դեպքում։
Քաղաքից դուրս առաքման վճարի հաշվարկը կատարվում է առանձին։ «Առաքում» ասելով պետք է հասկանալ ապրանքի տեղափոխման ծառայությունը Վաճառողի պահեստից մինչև Պատվիրատուի տան մուտքի մոտ։
Ապրանքը ստանալուց անմիջապես հետո պետք է ստուգել ապրանքի ամբողջականությունը, քանակը և ստորագրել բեռնագիրը։
- Եթե ապրանքի արժեքը ամբողջությամբ վճարվել է, ապա ապրանքը փոխանցվում է անձամբ Պատվիրատուին։ Այդ դեպքում կարող է պահանջվել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Իրավաբանական անձանց ներկայացվում է հաշիվ - ապրանքագիր, որը պետք է վավերացված լինի կնիքով կամ հաստատված լինի էլեկտրոնային եղանակով։
- Եթե պատվերը մասնակի է վճարված, մնացած գումարը կարելի է վճարել առաքիչի ներկայությամբ՝ նախապես ապրանքի առկայության մեջ համոզվելուց հետո։ Վերջնական վճարումը կատարելուց և մեր կողմից վճարումը հաստատելուց հետո ապրանքը կարող է փոխանցվել Պատվիրատուին։ Պատվերից անհիմն կերպով հրաժարվելու դեպքում, Պատվիրատուն պարտավոր է վճարել առաքման համար, հակառակ դեպքում ապրանքի համար կատարված կանխավճարը կպահվի որպես փոխհատուցում՝ համաձայն Առուվաճառքի պայմանագրի դրույթների։
Առաքումն իրականացվում է պատվերը ձևակերպելուց հետո 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում։
Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե վերը նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել կամ ապրանքի դիմաց վճարում չի իրականացվել։
Վերադարձ
Մենք վստահում ենք մեր արտադրանքի որակին, բայց եթե Ձեզ ինչ-որ բան չգոհացնի, Դուք կարող եք ապրանքը վերադարձնել 14 օրացուցային օրվա ընթացքում։ Դրա համար անհրաժեշտ է զանգահարել 095 522500 հեռախոսահամարով և ձևակերպել վերադարձ։ Դուք կարող եք ապրանքը վերադարձնել պահեստ կամ մեր խանութներից որևէ մեկը։ Վերադարձ ձևակերպելու համար՝
- պետք է ներկայացնել իր նախնական տեսքը պահպանած ապրանքը, որը չի օգտագործվել/չի հավաքվել,
- պետք է պահպանված լինեն փաթեթավորումը, դրոշմակնիքները և պիտակները,
- պետք է պահպանված լինեն վաճառքի անդորրագիրն ու հաշիվ-ապրանքագիրը,
- երաշխիքային կտրոնն ու ապրանքը հավաքելու բացատրությունը։
Ապրանքն ընդունելուց հետո, մեր մասնագետը կձևակերպի վերադարձի փաստաթղթերը, իսկ գումարը կվերադարձվի ՀՀ Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Իրավաբանական անձանց կողմից գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։ Վերադարձի ենթակա չեն նաև հետևյալ ապրանքները՝ բարձեր, ծածկոցներ/վերմակներ, սավաններ, ներքնակներ,ներքնակի ծածկոցներ։